Գլխավոր էջ » Հոդվածներ » Բանկային իրավունք » Ավանդ

Ավանդ /ՄԱՍ1/

 

Ներկայումս շատ ենք հանդիպում բանկերի կողմից ավանդների ներգրավման վերաբերյալ տարաբնույթ առաջարկների: Բանկերն առջարկում են ավանդ ներդնել իրենց մոտ` խոստանալով դրա դիմաց վճարել որոշակի տոկոսներ: Իսկ ի±նչ  է ավանդի պայմանագիրը և ինչպիսի± իրավական կարգավորում այն ունի:

Ավանդային պայմանագրի վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Բայց բացի քաղաքացիական օրենսգրքից ո;որտը կարգավորում են նաև մի շարք այլ նորմատիվ իրավական ակտեր` «Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով, «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքով, Կենտրոնական բանկի կանոնակարգերով և այլն:

Ավանդային պայմանագրի սահմանումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 902-րդ հոդվածում, որի համաձայն` բանկային ավանդի (դեպոզիտի) պայմանագրով մի կողմը (բանկը), ընդունելով մյուս կողմից (ավանդատուից) ստացված կամ վերջինիս համար ստացված դրամական գումարը (ավանդը), պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ավանդի գումարը և պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով տոկոսներ վճարել դրանից: Իհարկե, այս սահմանումից իրավաբանական կրթություն չունեցող անձը դժվար թե ինչ-որ բան հասկանա…

Իրականում, ավանդի էությունը կայանում է հետևյալում. ավանդատուն որոշակի ժամկետով  ներդնում է իր դրամական միջոցները  բանկում, իսկ բանկը դրա դիմաց ավանդաուին վճարում է հայտարարված տոկոսագումար ավանդային պայմանագրով սահմանված կարգով և պայմաններում:  Ընդ որում` ավանդ ներգրավելը բանկերի բացառիկ իրավասությունն է:

Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնելու (ցպահանջ ավանդ) կամ ավանդը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու (ժամկետային ավանդ) պայմաններով:  Որպես, կանոն, բանկը ցպահանջ ավանդների համար վճարում է ավելի քիչ տոկոսագումար, քան ժամկետային ավանդների ներգրավման դեպքում: Սակայն ժամկետային ավանդային պայմանագրով ավանդը ժամկետի շուտ ետ պահանջելու դեպքում հնարավոր է` կատարվի վճարվող/վճարման ենթակա տոկոսագումարի վերահաշվարկ պայմանագրով սահմանված կարգով:

Ավանդի վերադարձը չի կարող որևէ կերպ սահմանափակվել նման հանաձայնությունն առոչինչ է: Եթե նույնիսկ դուք կնքել եք ժամկետային աանդային պայմանագիր, դուք կարող եք ցանկացած ժամանակ ետ պահանջել ներդրված գումարը: Իհարկե` գումարը ժամկետից շուտ ետ պահանջելու դեպքում հնարավոր է` կատարվի վերահաշվարկ:

Ավանդների ներգրավման գործընթացը իրավական խիստ կարգավորման է ենթարկվել: Ավանդների ներգրավման գործընթացի  առավել մանրամասն կանոնակարգմանը, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված երաշխիքներին մենք առավել մանրամասն կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ: 

Կատեգորիա: Ավանդ | Ավելացրեց: իրավաբան (20.03.2015)
Դիտումներ: 1434 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar