Գլխավոր էջ » Հոդվածներ » Բանկային իրավունք » Վարկեր

Ինչին պետք է ուշադրություն դարձնել վարկային պայմանագիր կնքելիս

 

Ներկայումս գրեթե բոլորը օգտվում են բանկային ծառայություններից` կատարում փոխանցումներ, իրենց բանկային քարտի միջոցով կանխիկացնում գումարը, ավանդներ ներդնում բանկերում, ինչպես նաև ստանում վարկեր: Թերևս վարկերի տրամադրումը համարվում է ամենատարածված բանկային ծառայություններից մեկը:

Վարկային պայամանագրի հիման վրա բանկը վարկառուին տրամադրում է որոշակի գումար /վարկ/ վարկային պայմանագրում նշված ժամկետում, իսկ վարկառուն պարտավորվում է երադարձնել նշված գումարը, ինչպես նաև  տրամադրված վարկրի դիմաց բանկին վճարել որոշակի տոկոսագումար: Իհարկե գործող օրենսդրության համաձայն վարկի տարեկան տոկոսագումարը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված դրույքաչափի կրկնապատիկը /ներկայումս 24 տոկոս/:

Ճիշտ է`բոլոր բանկերը ունեն վարկային պայամանգրերի տիպային ձևեր, որոնք, ըստ էության, ենթակա չեն փոփոխման, և եե հաճախորդը ցանկանում է վարկ ստանալ, պարտավոր է պայմանագիրը ստորագրել առանց փոփոխություննիեր` բանկի կողմից հաստատված տիպային ձևին համապատասխան: Սակայն վարկային պայմանագիրը ստորագրելիս պետք է առանձնակի ուշադրություն դարձնել որոշակի դրույթների, որոնց չհամաձայնելու դեպքում դուք, հնարավոր է, հրաժարվեք նշված պայմանագիրը ստորագրելու մտադրությունից: Իսկ որոնք են այդ դրույթները:

 

  1. Վարկի նկատմամբ հաշվեգրվող տոկոսադրույքը – սա շատ կարևոր պայման է, քանի որ ներկայումս բանկերը հաճախորդներին առաջարկում են բազմապիսի վարկային պրոդուկտներ բավականին շահավետ պայմաններով, և եթե ձեր վարկային պայմանագրում նշված է բավականին բարձ  տոկոսադրույք /օրինակ, սպառողական վարկի դեպքում` 23 տոկոս/, դուք պետք է դիմեք այլ բանկի, քանի որ շատ բանկեր տրամադրում են սպառողական վարկեր ավելի ցածր տոկոսադրույքով: Չէ որ ինչքան բարձր  է վարկի գումարին հաշվեգրվող տոկոսադրույքը, այնքան մեծ է ձեր կողմից բանկին վերդարձման ենթակա գումարի չափը:
  2. Վարկային պայմանագրում և դրան կից ժամանակացույցում սահմանված այլ ծախսեր – այդպիսի ծախսերի թվին են դասվում տարբեր սպասարկման վճարները, միջնորդավճարները, այլ գումարները, ոոնք բանկը գանձում է հաճախորդից: Եթե նշված գումարների չափը մեծ է, խորհուրդ ենք տալիս հրաժարվել նման պայմաններով վարկ ստանալուց:
  3. Տույժ, տուգանք – բոլոր բանկերը սահմանում են վարկի գումարը վարկային պայմանագրում սահմանված ժամկետում չվերադարձնելու համար տույժեր: այդպիսի տույժերը պարտքի գումարին հաշվեգրվում են կետանցի հաջորդ օրվանից, և որպես կանոն նշված տույժերը հաշվեգրվում են յուրաքանչյուր օր: Ասյինքն, եթե դուք ուշացմամբ վճարեք կամ չվճարեք վարկային պայմանագրով սահմանված ամենամսյա վճարման ենթակա գումարները, ապա ձեր պարտքի գումարն ամեն օր շատ արագ կաճի: Այդ պատճառով պետք չէ ստորագրել այնպիսի վարկային պայմանագիր, որտեղ սահմանված է տույժի խոշոր չափ, եթե դուք, իհարկե, վստահ չեք ձեր ֆինանսական հնարավորությունների վրա:

Սրանք այն հիմնական և կարևորագույն դրույթներն են, որոնց պետք է առանձնակի ուշադրություն դարձնել վարկային պայմանագիրը կնքելիս: Իհարկե, մինչև պայմանագիրը ստորագրելը անպայման ծանոթացեք դրա բովանդակությանը:

 

Կատեգորիա: Վարկեր | Ավելացրեց: իրավաբան (21.11.2014)
Դիտումներ: 641 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar