[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորում » Ֆորում » Հարց իրավաբանին » Քաղաքացիական իրավունք » Ընդհանուր թեմա (Ընդհանուր հարցեր օրենսդրությունից)
Ընդհանուր թեմա
Իրավաբան3069Ամսաթիվ: Երեքշաբթի, 06.01.2015, 23:28 | Գրառում # 1
Շարքային
Խումբ: Անդամներ
Գրառումներ: 1
Հեղինակություն: 0
Կարգավիճակ: Offline
Ողջույն բոլորին: Ցանկանում եմ իմանալ՝ անձը,ով զորակոչվել է բանակ ու 6 ամիս ծառայելուց հետո ԿՌԲՀ-ի եզրակացությամբ ճանչվել է առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի հետագա ծառայությունը շարունակելու և զինված ուժերի շարքերից ժամկետից շուտ արձակել է ողնաշարի ճողվածք ախտորոշումով, հետագայում տվյալ հանգամանքը կարող է խոչընդոտ հանդիսանալ տվյալ անձի՝ դատաղազության պաշտոն զբաղեցնելուն:
 
իրավաբանԱմսաթիվ: Հինգշաբթի, 08.01.2015, 02:34 | Գրառում # 2
Շարքային
Խումբ: Ադմինիստրատորներ
Գրառումներ: 2
Հեղինակություն: 0
Կարգավիճակ: Offline
Բարև Ձեզ: <<Դատախազության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` Դատախազ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին:

Նույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` դատախազությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն կամ ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:
Ձեր նշված դեպքում անձը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է օրենքով սահմանված կարգով:
Ինչ վերաբերում է այն հիվանդություններին, որոնք կարող են խոչընդոտել դատախազի պաշտոնում նշանակվելուն, ապա նշված հիվանդությունների ցանկը սահմանված է <<Դատախազի եվ ՀՀ դատախազության աշխատակազմի պետական ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եվ հիվանդությունների ցանկը սահմանելու եվ դատախազի ու ՀՀ դատախազության աշխատակազմի պետական ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եվ հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու մասին>> ՀՀ կառավարության 15 նոյեմբերի 2007 թվականի N 1348-Ն որոշմամբ, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=40530
 
Ֆորում » Ֆորում » Հարց իրավաբանին » Քաղաքացիական իրավունք » Ընդհանուր թեմա (Ընդհանուր հարցեր օրենսդրությունից)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: