Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական դատավարություն

Նյութեը բաժնում: 3
Ցուցադրված նյութերը: 1-3

«Սնանկության մասին» ՀՀ օրենքը սահմանում է այն դեպքերը, երբ պարտապանը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով, երբ վերջինս անվճարունակ է: Ընդ որում՝ օրենքը տարանջատում է սնանկության դիմում ներկայացնելու երկու ձև՝ կամավոր, երբ անձը սնանկության է գնում սեփական նախաձեռնությամբ և հարկադրված, երբ անձին սնանկ ճանաչելու դիմումը  ներկայացնում է պարտատերը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է պարտատիրոջ նախաձեռնությամբ  անձին սնանկ ճանաչելու հնարավորությունը, մասնավորապես.

  • եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն):

Սնանկություն | Դիտումներ: 1879 | Ավելացրեց: iravaban1 | Ամսաթիվ: 23.08.2015 | Մեկնաբանություններ (0)

Հաճախ են պատահում այնպիսի իրավիճակներ, երբ անձը ստանում է դատական ծանուցագիր, որտեղ նշված է, որ վերջինիս դեմ ներկայացվել է հայցադիմում որոշակի պահանջով: Շատերն ուղղակիորեն անտեսում են դատական ծանուցագիրը` թողնելով այն տան մի անկյունում, մինչև պարզվում է, որ դատարանն արդեն կայացրել է վճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ է ենթակա է հարկադիր կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: Որպեսզի չհայտնվեք նման իրավիճակում,անհրաժեշտ է բավարար ուշադրություն դարձնել դատական ծանուցագրին և կատարել որոշակի գործողություններ, որոնք ուղղված են ձեր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը: 


Այն դեպքերում, երբ Ձեր օգտին կայացված դատական ակտը /քաղաքացիական գործերով կայացված վճիռներ, արբիտրաժային տրիբունալների վճիռներ, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներ և այլն/ կամովին չի կատարվում, դուք կարող եք օրենքով սահմանված կարգով դիմել դատարան և ստանալ կատարողական թերթ՝ դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն /ԴԱՀԿ/ ապահովող ծառայությունը, իսկ դատական ակտերի հարկադիր կատարման կարգը, կատարողական գործողությունները, կատարողական վարույթի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  ՀՀ օրենքով: 

Դատական ակտերի հարկադիր կատարում | Դիտումներ: 2014 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 27.11.2014 | Մեկնաբանություններ (0)