Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական իրավունք » Ժառանգություն

Ժառանգման հերթականություն

ՀՀ  քաղաքացիական  օրենսգիրքը  սահմանում  է,  որ  ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի,  եթե չկա կտակ,  կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում: Ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում ՀՀ քաղաքացիականօրենսգրքով սահմանված հետևյալ  հերթականությամբ.

1. Առաջին հերթի ժառանգներ` ժառանգատուի երեխաներ,  ամուսինը ևծնողները:  Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացմանիրավունքով:

2. Երկրորդ հերթի ժառանգներ` ժառանգատուի հարազատ, համահայր կամհամամայր եղբայրներ և քույրեր:  Ժառանգատուի եղբայրների և քույրերիերեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով

3. Երրորդ հերթի ժառանգներ`  ժառանգատուի ինչպես հայրական,  այնպեսէլ մայրական կողմի պապ և տատ:

4. Չորրորդ հերթի ժառանգներ`  ժառանգատուի ծնողների եղբայրներ ևքույրեր (հորեղբայրները,  հորաքույրները,  քեռիները,  մորաքույրները):Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների ևմորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:

Նույն հերթի ժառանգները ժառանգում են հավասար բաժիններով:

Յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռքբերում նախորդ հերթի ժառանգների բացակայության,  նրանցժառանգությունից մեկուսացնելու,  նրանց կողմից ժառանգությունը չընդունելուկամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է նաև, որ կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է:  Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:

Կատեգորիա: Ժառանգություն | Ավելացրեց: իրավաբան (21.04.2015)
Դիտումներ: 1281 | - Վարկանիշ -: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar