Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական իրավունք

Նյութեը բաժնում: 9
Ցուցադրված նյութերը: 1-9

Ներկայումս բանկերն ու վարկային կազմակերպությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց հաճախ տրամադրում են վարկեր, որոնց վերադարձը ապահովված է երրորդ անձանց երաշխավորությամբ: Երաշխավորների հետ հարաբերությունները կարգավորվում են պայմանագրային հիմքունքներով:  Նշված հարաբերությունները ստացել են նաև մանրամասն օրենսդրական կարգավորում:

Մասնավորապես, երաշխավորության, որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոցի հետ կապված իրավահարաբերությունները իրենց կարգավորումն են ստացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-382-րդ հոդվածներում: Բացի այդ  ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 04.08.2017թ. ընդունել է  «Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակների եվ ընթացակարգերի պահանջները» կանոնակարգ 8/06-ը, որով մանրամասն սահմանվում են երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնները:

Մինչև երաշխավորության պայմանագիր կնքելը, յուրաքանչյուր անձ պետք է իմանա այն իրավունքները, որոնցով վերջինս օժտված է ՀՀ գործող օրենսդրությամբ: Մասնավորապես, երաշխավորների համար գործում են հետևյալ կանոնները.

Պարտավորության ապահովում | Դիտումներ: 673 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 16.02.2018 | Մեկնաբանություններ (0)

Հաճախ են պատահում դեպքեր, երբ ինչ-ինչ պատճառներով անձը չի կարողանում անձամբ կատարել որոշակի գործողություններ կամ կնքել որոշակի գործարքներ (օրինակ, զբաղվածության, երկրից բացակայելու պատճառով և այլն): Նման դեպքերում անձը կարող է լիազորել մեկ այլ անձի` հանդե գալու իր անունից: Այս պարագայում կազմվում է լիազորագիր:

Լիազորագրի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:

Այլ | Դիտումներ: 3812 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 24.01.2018 | Մեկնաբանություններ (0)

Ամենատարածված խնդիրներից մեկը, որին քաղաքացիները առօրյա կյանքում բախվում են, անշարժ գույքի առուվաճառքի գործարքի վիճարկումն է դատական կարգով: Ինչպես կարելի է խուսափել նման իրավիճակներից, եթե դուք ցանկանում եք գնել կամ վաճառել բնակարան կամ այլ անշարժ գույք:

Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի ուժով ենթակա է նոտարական վավերացման, իսկ 563-րդ հոդվածի ուժով` դրանից բխող գնորդի իրավունքները ենթակա են պետական գրանցման, որը կատարվում է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Գործարքներ | Դիտումներ: 892 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 05.07.2015 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք: Սահմանդրությամբ ճանաչված ստեղծագործելու իրավունքի պաշտպանությանն են ուղղված ՀՀ օրենսդրական մի շարք նորմեր։ Այդպիսի նորմեր են նաև հեղինակային իրավունքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները։

Մտավոր սեփականություն | Դիտումներ: 687 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 01.07.2015 | Մեկնաբանություններ (0)

Հայցային վաղեմության հասկացությունը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածում, որի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Այսինքն, դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում անձն իրավունք ունի դիմել դատարան իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով:

Այլ | Դիտումներ: 3647 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 20.06.2015 | Մեկնաբանություններ (0)

Շատերն են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ընկերներից կամ բարեկամներից մեկը խնդրել է երաշխավորել իրենց պարտավորության կատարումը` կնքելով երաշխավորության պայմանագիր: Սակայն ոչ բոլորը իրական պատկերացում ունեն երաշխավորության և դրա իրավական հետևանքների վերաբերյալ: Իսկ ինչ է իրենից ներկայացնում երաշխավորությունը և ինչպիսի հետևանքներ ունի:

Պարտավորության ապահովում | Դիտումներ: 1198 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 31.05.2015 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ  քաղաքացիական  օրենսգիրքը  սահմանում  է,  որ  ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի,  եթե չկա կտակ,  կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում: Ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում ՀՀ քաղաքացիականօրենսգրքով սահմանված հետևյալ  հերթականությամբ.

1. Առաջին հերթի ժառանգներ` ժառանգատուի երեխաներ,  ամուսինը ևծնողները:  Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացմանիրավունքով:

2. Երկրորդ հերթի ժառանգներ` ժառանգատուի հարազատ, համահայր կամհամամայր եղբայրներ և քույրեր:  Ժառանգատուի եղբայրների և քույրերիերեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով

Ժառանգություն | Դիտումներ: 1277 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 21.04.2015 | Մեկնաբանություններ (0)

Բոլորս էլ հաճախ լսում ենք, որ բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում են վարկեր շարժական ու անշարժ գույքի գրավադրմամբ: Իսկ ինչ է իրականում գրավը, և ինչպիսի  առանձնահատկություններ ունի գրավի պայմանագիրը:

Պարտավորության ապահովում | Դիտումներ: 1146 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 07.12.2014 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մանրամասն կարգավորել է ժառանգության ընդունման հարցը: Առհասարակ ժառանգության ընդունման մասին պետք է խոսել անձի մահվան պարագայում, երբ վերջինիս գույքը որպես մեկ միասնական ամբողջություն փոխանցվում է որպես ժառանգություն մեկ կամ մի քանի ժառանգների:
Պրակտիկայում հատկապես խնդիրներ են առաջանում ժառանգության ընդունման ժամկետի պահպանության տեսանկյունից: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Իսկ ժառանգության բացման օր է համարվում քաղաքացու մահվան օրը: Համապատասխանաբար, ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգատուի մահվան օրվանից հետո 6-ամսյա ժամկետում:
Ժառանգություն | Դիտումներ: 1650 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 15.11.2014 | Մեկնաբանություններ (0)