Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական իրավունք » Ժառանգություն

Նյութերը ենթաբաժնում: 2
Ցուցադրված նյութերը: 1-2

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

ՀՀ  քաղաքացիական  օրենսգիրքը  սահմանում  է,  որ  ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի,  եթե չկա կտակ,  կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում: Ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում ՀՀ քաղաքացիականօրենսգրքով սահմանված հետևյալ  հերթականությամբ.

1. Առաջին հերթի ժառանգներ` ժառանգատուի երեխաներ,  ամուսինը ևծնողները:  Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացմանիրավունքով:

2. Երկրորդ հերթի ժառանգներ` ժառանգատուի հարազատ, համահայր կամհամամայր եղբայրներ և քույրեր:  Ժառանգատուի եղբայրների և քույրերիերեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով

Ժառանգություն | Դիտումներ: 1280 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 21.04.2015 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մանրամասն կարգավորել է ժառանգության ընդունման հարցը: Առհասարակ ժառանգության ընդունման մասին պետք է խոսել անձի մահվան պարագայում, երբ վերջինիս գույքը որպես մեկ միասնական ամբողջություն փոխանցվում է որպես ժառանգություն մեկ կամ մի քանի ժառանգների:
Պրակտիկայում հատկապես խնդիրներ են առաջանում ժառանգության ընդունման ժամկետի պահպանության տեսանկյունից: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Իսկ ժառանգության բացման օր է համարվում քաղաքացու մահվան օրը: Համապատասխանաբար, ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգատուի մահվան օրվանից հետո 6-ամսյա ժամկետում:
Ժառանգություն | Դիտումներ: 1653 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 15.11.2014 | Մեկնաբանություններ (0)