Մարինե | Ամսաթիվ: Կիրակի, 16.11.2014, 19:13 | Գրառում # 1 |
Շարքային
Խումբ: Անդամներ
Գրառումներ: 1
Կարգավիճակ: Offline
| Բարև Ձեզ, Ես մոտ վեց ամիս առաջ իմ բնակարանը հանձնել եմ վարձակալության, սակայն որևէ պայմանագիր չի կնքվել: Այժմ, ցանկանում եմ նրանց տանից հանել, սակայն չեմ կարողանում: Ինչ միջոցներ կառաջարկեք, ու նաև հնարավոր է խնդիրներ ունենամ հարկայինի հետ կապված?
|
|
| |
իրավաբան | Ամսաթիվ: Երեքշաբթի, 18.11.2014, 00:19 | Գրառում # 2 |
Շարքային
Խումբ: Ադմինիստրատորներ
Գրառումներ: 2
Կարգավիճակ: Offline
| Բարև Ձեզ, Նախ կցանկանայի նշել, որ վարձակալական հարաբերությունները ենթակա են ձևակերպման պայմանագրով, իսկ վարձակալության պայմանագրից բխող վարձակալի իրավունքը ենթակա է պետական գրանցման, քանի որ Ձեր դեպքում վարձակալության է հանձնվել բնակարան, որը հանդիսանում է անշարժ գույք: Մեր օրենսդրությամբ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, այդ թվում նաև վարձակալության իրավունքը: Ուստի Ձեր պարագայում օրենքը որևէ կերպ չի պաշպտանում վարձակալի իրավունքները, քանի որ բացակայում է օրենքով սահմանած կարգով կնքված և նոտարական վավերացում ստացած գրավոր պայմանագիրը: Ուստի Դուք` որպես սեփականատեր, իրավունք ունեք պահանջելու, որպեսզի վարձակալն ազատի Ձեր բնակարանը: Ինչ վերաբերում է հարկային պարտավորություններին, ապա դրանք ըստ էության չեն առաջանա, քանի որ բացակայում է, որպես այդպիսին բացակայում է գրավոր հիմնավորումը` պայմանագիրը, իսկ վարձակալի իրավունքները չեն ստացել պետական գրանցում` չնայած այն հանգամանքին, որ Դուք` որպես վարձատու ստացել եք որոշակի եկամուտ: Ձևավորվծ իրավիճակից դուրս գալու նպատակով առաջարկում եմ բանակցել վարձակալի հետ` վերջինիս տրամադրելով որոշակի ժամկետ բնակարանը ազատելու նպատակով: Իսկ եթե բոոր ջանքերն ապարդյուն են, առաջարկում եմ դիմել ոստիկանություն Ձեր` որպես սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության նպատակով:
|
|
| |