Գլխավոր էջ » Հոդվածներ » Աշխատանքային իրավունք

Նյութեը բաժնում: 4
Ցուցադրված նյութերը: 1-4

 

Հաճախ են պատահում դեպքեր, երբ աշխատողը ստանում է  աշխատանքի ավելի լավ ու շահավետ առաջարկ և որոշում է փոխել իր աշխատանքի վայրը: Նման որոշման հետ մեկտեղ առաջ են գալիս մի շարք հարցեր, այդ թվում՝ գործատուին ծանուցելու հետ կապված: Իսկ ինչ կարգավորում է նախատեսում աշխատանքային օրենսգիրքը այն դեպքերի համար, երբ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի նախաձեռնությամբ:

Մասնավորապես, աշխատանքային օրենսդրության համաձայն՝ աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

:

Աշխատանքային պայմանագիր | Դիտումներ: 680 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 16.04.2016 | Մեկնաբանություններ (0)

Աշխատանքային հարաբերությունների հաստատման  ընթացքում աշխատանքային պայմանագրում հաճախ սահմանվում է փորձաշրջան, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրեսգրքի 91-93-րդ հոդվածներով։

Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

 

 

 

Աշխատանքային պայմանագիր | Դիտումներ: 4373 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 16.07.2015 | Մեկնաբանություններ (7)

Աշխատողի և գործատուի միջև իրավահարաբերությունների հաստատման հիմք է հանդիսանում աշխատանքային պայմանագիրը, որը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

 

Աշխատանքային պայմանագիր | Դիտումներ: 4670 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 24.02.2015 | Մեկնաբանություններ (0)

Առօրյա կյանքում ականատես ենք լինում այնպիսի դեպքերի, երբ աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի ժամկետը լրանալուց հետո գործատուն լուծում է այն` այսպիսով ոտնահարելով աշխատողի իրավունքները: Որն է համարվում որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր և ինչպիսի դեպքերում է այն կարող կնքվել:

Աշխատանքային պայմանագիր | Դիտումներ: 962 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 18.11.2014 | Մեկնաբանություններ (0)