Գլխավոր էջ » Հոդվածներ

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 26
Ցուցադրված նյութերը: 1-10
Էջեր: 1 2 3 »

Ներկայումս բանկերն ու վարկային կազմակերպությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց հաճախ տրամադրում են վարկեր, որոնց վերադարձը ապահովված է երրորդ անձանց երաշխավորությամբ: Երաշխավորների հետ հարաբերությունները կարգավորվում են պայմանագրային հիմքունքներով:  Նշված հարաբերությունները ստացել են նաև մանրամասն օրենսդրական կարգավորում:

Մասնավորապես, երաշխավորության, որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոցի հետ կապված իրավահարաբերությունները իրենց կարգավորումն են ստացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-382-րդ հոդվածներում: Բացի այդ  ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 04.08.2017թ. ընդունել է  «Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակների եվ ընթացակարգերի պահանջները» կանոնակարգ 8/06-ը, որով մանրամասն սահմանվում են երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնները:

Մինչև երաշխավորության պայմանագիր կնքելը, յուրաքանչյուր անձ պետք է իմանա այն իրավունքները, որոնցով վերջինս օժտված է ՀՀ գործող օրենսդրությամբ: Մասնավորապես, երաշխավորների համար գործում են հետևյալ կանոնները.

Պարտավորության ապահովում | Դիտումներ: 708 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 16.02.2018 | Մեկնաբանություններ (0)

Հաճախ են պատահում դեպքեր, երբ ինչ-ինչ պատճառներով անձը չի կարողանում անձամբ կատարել որոշակի գործողություններ կամ կնքել որոշակի գործարքներ (օրինակ, զբաղվածության, երկրից բացակայելու պատճառով և այլն): Նման դեպքերում անձը կարող է լիազորել մեկ այլ անձի` հանդե գալու իր անունից: Այս պարագայում կազմվում է լիազորագիր:

Լիազորագրի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:

Այլ | Դիտումներ: 3953 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 24.01.2018 | Մեկնաբանություններ (0)

 

Հաճախ են պատահում դեպքեր, երբ աշխատողը ստանում է  աշխատանքի ավելի լավ ու շահավետ առաջարկ և որոշում է փոխել իր աշխատանքի վայրը: Նման որոշման հետ մեկտեղ առաջ են գալիս մի շարք հարցեր, այդ թվում՝ գործատուին ծանուցելու հետ կապված: Իսկ ինչ կարգավորում է նախատեսում աշխատանքային օրենսգիրքը այն դեպքերի համար, երբ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի նախաձեռնությամբ:

Մասնավորապես, աշխատանքային օրենսդրության համաձայն՝ աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

:

Աշխատանքային պայմանագիր | Դիտումներ: 673 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 16.04.2016 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսնալուծությունը հանդիսանում է ամուսնության դադարման հիմքերից մեկը: Այն կատարվում է ՔԿԱԳ մարմիններում /ՀՀ ընտանեկան օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով/ կամ դատական եղանակով:

Ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմիններում ամուսինների միջև  միայն ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում:

Սակայն ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծությունը կարող է կատարվել նաև ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը՝

ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.

գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:

Ամուսնություն և ամուսնալուծություն | Դիտումներ: 782 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 06.03.2016 | Մեկնաբանություններ (0)

Յուրաքանչյուր երեխա ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված որոշակի իրավունքներ, այդ թվում` գույքային: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածը նվիրաված է երեխայի գույքային իրավունքներին: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի:

Ծնողների` երեխայի ապրուստը հոգալու պարտականությունը սահմանված է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն` ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։ Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։Այսինքն, ցանկացած պարագայում, երեխայի ապրուստը հոգալը համարվում է ծնողի պարտականությունը, և ծնողի կողմից երեխային ապրուստի միջոց չտրամադրելու պարագայում, երեխային պահելու համար միջոցները /ալիմենտը/ ծնողից բռնագանձվում են դատական կարգով:


«Սնանկության մասին» ՀՀ օրենքը սահմանում է այն դեպքերը, երբ պարտապանը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով, երբ վերջինս անվճարունակ է: Ընդ որում՝ օրենքը տարանջատում է սնանկության դիմում ներկայացնելու երկու ձև՝ կամավոր, երբ անձը սնանկության է գնում սեփական նախաձեռնությամբ և հարկադրված, երբ անձին սնանկ ճանաչելու դիմումը  ներկայացնում է պարտատերը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է պարտատիրոջ նախաձեռնությամբ  անձին սնանկ ճանաչելու հնարավորությունը, մասնավորապես.

  • եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն):

Սնանկություն | Դիտումներ: 1925 | Ավելացրեց: iravaban1 | Ամսաթիվ: 23.08.2015 | Մեկնաբանություններ (1)

Աշխատանքային հարաբերությունների հաստատման  ընթացքում աշխատանքային պայմանագրում հաճախ սահմանվում է փորձաշրջան, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրեսգրքի 91-93-րդ հոդվածներով։

Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

 

 

 

Աշխատանքային պայմանագիր | Դիտումներ: 4314 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 16.07.2015 | Մեկնաբանություններ (7)

Ամենատարածված խնդիրներից մեկը, որին քաղաքացիները առօրյա կյանքում բախվում են, անշարժ գույքի առուվաճառքի գործարքի վիճարկումն է դատական կարգով: Ինչպես կարելի է խուսափել նման իրավիճակներից, եթե դուք ցանկանում եք գնել կամ վաճառել բնակարան կամ այլ անշարժ գույք:

Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի ուժով ենթակա է նոտարական վավերացման, իսկ 563-րդ հոդվածի ուժով` դրանից բխող գնորդի իրավունքները ենթակա են պետական գրանցման, որը կատարվում է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Գործարքներ | Դիտումներ: 940 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 05.07.2015 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք: Սահմանդրությամբ ճանաչված ստեղծագործելու իրավունքի պաշտպանությանն են ուղղված ՀՀ օրենսդրական մի շարք նորմեր։ Այդպիսի նորմեր են նաև հեղինակային իրավունքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները։

Մտավոր սեփականություն | Դիտումներ: 717 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 01.07.2015 | Մեկնաբանություններ (0)

Իրավունքը դինամիկ երևույթ է․ հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ  օրենսդիրն ընդունում է նոր իրավական ակտեր, որոնք ուղղված են փոփոխված հասարակական հարաբերությունների կարգավորմանը։

Սակայն հանդիպում են իրավիճակներ, երբ արդեն իսկ ձևավորված և առկա հասարակական հարաբերությունների պայմաններում բացակայում են այդ հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը։ Այս պարագայում «օգնության» է հասնում անալոգիան։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ծագած հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ իրավական այլ ակտերով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կարող են միայն օրենքով նախատեսված դեպքերում կիրառվել համանման հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը (անալոգիա):

 

Պետության և իրավունքի տեսություն | Դիտումներ: 3103 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 29.06.2015 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 21-26