Գլխավոր էջ » Հոդվածներ » Բանկային իրավունք » Ավանդ |
Ներկայումս շատ ենք հանդիպում բանկերի կողմից ավանդների ներգրավման վերաբերյալ տարաբնույթ առաջարկների: Բանկերն առջարկում են ավանդ ներդնել իրենց մոտ` խոստանալով դրա դիմաց վճարել որոշակի տոկոսներ: Իսկ ի±նչ է ավանդի պայմանագիրը և ինչպիսի± իրավական կարգավորում այն ունի: Ավանդային պայմանագրի վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Բայց բացի քաղաքացիական օրենսգրքից ո;որտը կարգավորում են նաև մի շարք այլ նորմատիվ իրավական ակտեր` «Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով, «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքով, Կենտրոնական բանկի կանոնակարգերով և այլն: Ավանդային պայմանագրի սահմանումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 902-րդ հոդվածում, որի համաձայն` բանկային ավանդի (դեպոզիտի) պայմանագրով մի կողմը (բանկը), ընդունելով մյուս կողմից (ավանդատուից) ստացված կամ վերջինիս համար ստացված դրամական գումարը (ավանդը), պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ավանդի գումարը և պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով տոկոսներ վճարել դրանից: Իհարկե, այս սահմանումից իրավաբանական կրթություն չունեցող անձը դժվար թե ինչ-որ բան հասկանա… Իրականում, ավանդի էությունը կայանում է հետևյալում. ավանդատուն որոշակի ժամկետով ներդնում է իր դրամական միջոցները բանկում, իսկ բանկը դրա դիմաց ավանդաուին վճարում է հայտարարված տոկոսագումար ավանդային պայմանագրով սահմանված կարգով և պայմաններում: Ընդ որում` ավանդ ներգրավելը բանկերի բացառիկ իրավասությունն է: Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնելու (ցպահանջ ավանդ) կամ ավանդը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու (ժամկետային ավանդ) պայմաններով: Որպես, կանոն, բանկը ցպահանջ ավանդների համար վճարում է ավելի քիչ տոկոսագումար, քան ժամկետային ավանդների ներգրավման դեպքում: Սակայն ժամկետային ավանդային պայմանագրով ավանդը ժամկետի շուտ ետ պահանջելու դեպքում հնարավոր է` կատարվի վճարվող/վճարման ենթակա տոկոսագումարի վերահաշվարկ պայմանագրով սահմանված կարգով: Ավանդի վերադարձը չի կարող որևէ կերպ սահմանափակվել նման հանաձայնությունն առոչինչ է: Եթե նույնիսկ դուք կնքել եք ժամկետային աանդային պայմանագիր, դուք կարող եք ցանկացած ժամանակ ետ պահանջել ներդրված գումարը: Իհարկե` գումարը ժամկետից շուտ ետ պահանջելու դեպքում հնարավոր է` կատարվի վերահաշվարկ: Ավանդների ներգրավման գործընթացը իրավական խիստ կարգավորման է ենթարկվել: Ավանդների ներգրավման գործընթացի առավել մանրամասն կանոնակարգմանը, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված երաշխիքներին մենք առավել մանրամասն կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ: | |
Դիտումներ: 1485 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |