Գլխավոր էջ » Հոդվածներ » Ընտանեկան իրավունք

Նյութեը բաժնում: 4
Ցուցադրված նյութերը: 1-4

ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսնալուծությունը հանդիսանում է ամուսնության դադարման հիմքերից մեկը: Այն կատարվում է ՔԿԱԳ մարմիններում /ՀՀ ընտանեկան օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով/ կամ դատական եղանակով:

Ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմիններում ամուսինների միջև  միայն ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում:

Սակայն ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծությունը կարող է կատարվել նաև ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը՝

ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.

գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:

Ամուսնություն և ամուսնալուծություն | Դիտումներ: 755 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 06.03.2016 | Մեկնաբանություններ (0)

Յուրաքանչյուր երեխա ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված որոշակի իրավունքներ, այդ թվում` գույքային: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածը նվիրաված է երեխայի գույքային իրավունքներին: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի:

Ծնողների` երեխայի ապրուստը հոգալու պարտականությունը սահմանված է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն` ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։ Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։Այսինքն, ցանկացած պարագայում, երեխայի ապրուստը հոգալը համարվում է ծնողի պարտականությունը, և ծնողի կողմից երեխային ապրուստի միջոց չտրամադրելու պարագայում, երեխային պահելու համար միջոցները /ալիմենտը/ ծնողից բռնագանձվում են դատական կարգով:


ՀՀ ընտանեկան օրենսգիրքը նախատեսում է ամուսնական պայմանագրի վերաբերյալ դրույթներ, որը համարվում է ընտանեկան իրավունքի համեմատաբար նոր ինստիտուտներից մեկը:  Իսկ ինչ է ամուսնական պայմանագիրը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` ամուսնական պայմանագիրը համաձայնություն է, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում: Նշված համաձայնությունը կարող է կնքվել ինչպես ամուսնացող անձանց, այնպես էլ  ամուսինների միջև: Սակայն եթե ամուսնական պայմանագիրը կնքվում է ամուսնացող անձանց միջև, ապա այն ձեռք է բերում իրավական ուժ միայն ամուսնությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՔԿԱԳ մարմնում գրանցելուց հետո:

Ամուսինների սեփականությունը | Դիտումներ: 1054 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 27.12.2014 | Մեկնաբանություններ (0)

Ամուսինները, գրանցելով իրենց ամուսնությունը, միևնույն ժամանակ կարող են կնքել ամուսնական պայմանագիր, որով կարող են նախատեսել իրենց ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ իրենց ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ իրենցից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։ Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ։ Ընդ որում՝ ամուսնական պայմանագիրը պետք է կնքվի գրավոր և ենթարկվի նոտարական վավերացման:

Ամուսինների սեփականությունը | Դիտումներ: 590 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 19.11.2014 | Մեկնաբանություններ (0)