Գլխավոր էջ » Հոդվածներ » Այլ |
Նյութեը բաժնում: 1 Ցուցադրված նյութերը: 1-1 |
Իրավունքը դինամիկ երևույթ է․ հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ օրենսդիրն ընդունում է նոր իրավական ակտեր, որոնք ուղղված են փոփոխված հասարակական հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն հանդիպում են իրավիճակներ, երբ արդեն իսկ ձևավորված և առկա հասարակական հարաբերությունների պայմաններում բացակայում են այդ հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը։ Այս պարագայում «օգնության» է հասնում անալոգիան։ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ծագած հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ իրավական այլ ակտերով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կարող են միայն օրենքով նախատեսված դեպքերում կիրառվել համանման հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը (անալոգիա):
|