Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական դատավարություն » Դատական ակտերի հարկադիր կատարում |
Նյութերը ենթաբաժնում: 1 Ցուցադրված նյութերը: 1-1 |
Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
Այն դեպքերում, երբ Ձեր օգտին կայացված դատական ակտը /քաղաքացիական գործերով կայացված վճիռներ, արբիտրաժային տրիբունալների վճիռներ, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներ և այլն/ կամովին չի կատարվում, դուք կարող եք օրենքով սահմանված կարգով դիմել դատարան և ստանալ կատարողական թերթ՝ դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն /ԴԱՀԿ/ ապահովող ծառայությունը, իսկ դատական ակտերի հարկադիր կատարման կարգը, կատարողական գործողությունները, կատարողական վարույթի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: |