Գլխավոր էջ » Հոդվածներ » Քրեական իրավունք և դատավարություն

Նյութեը բաժնում: 2
Ցուցադրված նյութերը: 1-2

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի` ցեղասպանությունը, այսինքն՝ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով՝ այդ խմբի անդամներին սպանելը, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելը, մանկածնությանը խոչընդոտելը, երեխաներին հարկադրաբար մարդկային այդ խմբից այլ խմբի հանձնելը, բռնությամբ վերաբնակեցնելը կամ այդ խմբի լիովին կամ մասամբ ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի այլ պայմաններ ստեղծելն է, որը պատժվում են ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Ընդ որում` ցեղասպանությունը կարող է դրսևորվել վերը նշված արարքների որևէ մեկի կատարմամբ: Արարքը ցեղասպանություն որակելու համար անհրաժեշտ է որոշակի նպատակի առկայությունը, այն է`  ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացումը:

Քրեական իրավունք | Դիտումներ: 461 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 14.04.2015 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցների շրջանակը: Կալանավորումը` որպես խափանման միջոց համարվում է ամենախիստը: Այս խափանման միջոցը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ:

Կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է: Որպես խափանման միջոց կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ քննիչի կամ դատախազի միջնորդությամբ:

Քրեական դատավարություն | Դիտումներ: 731 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 23.01.2015 | Մեկնաբանություններ (0)