Գլխավոր էջ » Հոդվածներ » Ընտանեկան իրավունք » Գույքային իրավունքներ և պարտականություններ

Նյութերը ենթաբաժնում: 1
Ցուցադրված նյութերը: 1-1

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

Յուրաքանչյուր երեխա ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված որոշակի իրավունքներ, այդ թվում` գույքային: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածը նվիրաված է երեխայի գույքային իրավունքներին: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի:

Ծնողների` երեխայի ապրուստը հոգալու պարտականությունը սահմանված է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն` ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։ Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։Այսինքն, ցանկացած պարագայում, երեխայի ապրուստը հոգալը համարվում է ծնողի պարտականությունը, և ծնողի կողմից երեխային ապրուստի միջոց չտրամադրելու պարագայում, երեխային պահելու համար միջոցները /ալիմենտը/ ծնողից բռնագանձվում են դատական կարգով:

Գույքային իրավունքներ և պարտականություններ | Դիտումներ: 780 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 16.09.2015 | Մեկնաբանություններ (0)