Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական իրավունք » Ժառանգություն |
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում: Ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում ՀՀ քաղաքացիականօրենսգրքով սահմանված հետևյալ հերթականությամբ. 1. Առաջին հերթի ժառանգներ` ժառանգատուի երեխաներ, ամուսինը ևծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացմանիրավունքով: 2. Երկրորդ հերթի ժառանգներ` ժառանգատուի հարազատ, համահայր կամհամամայր եղբայրներ և քույրեր: Ժառանգատուի եղբայրների և քույրերիերեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով 3. Երրորդ հերթի ժառանգներ` ժառանգատուի ինչպես հայրական, այնպեսէլ մայրական կողմի պապ և տատ: 4. Չորրորդ հերթի ժառանգներ` ժառանգատուի ծնողների եղբայրներ ևքույրեր (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները):Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների ևմորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով: Նույն հերթի ժառանգները ժառանգում են հավասար բաժիններով: Յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռքբերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանցժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելուկամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է նաև, որ կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ: | |
Դիտումներ: 1355 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |