Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական իրավունք |
Նյութեը բաժնում: 9 Ցուցադրված նյութերը: 1-9 |
Ներկայումս բանկերն ու վարկային կազմակերպությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց հաճախ տրամադրում են վարկեր, որոնց վերադարձը ապահովված է երրորդ անձանց երաշխավորությամբ: Երաշխավորների հետ հարաբերությունները կարգավորվում են պայմանագրային հիմքունքներով: Նշված հարաբերությունները ստացել են նաև մանրամասն օրենսդրական կարգավորում: Մասնավորապես, երաշխավորության, որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոցի հետ կապված իրավահարաբերությունները իրենց կարգավորումն են ստացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-382-րդ հոդվածներում: Բացի այդ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 04.08.2017թ. ընդունել է «Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակների եվ ընթացակարգերի պահանջները» կանոնակարգ 8/06-ը, որով մանրամասն սահմանվում են երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնները: Մինչև երաշխավորության պայմանագիր կնքելը, յուրաքանչյուր անձ պետք է իմանա այն իրավունքները, որոնցով վերջինս օժտված է ՀՀ գործող օրենսդրությամբ: Մասնավորապես, երաշխավորների համար գործում են հետևյալ կանոնները. |
Հաճախ են պատահում դեպքեր, երբ ինչ-ինչ պատճառներով անձը չի կարողանում անձամբ կատարել որոշակի գործողություններ կամ կնքել որոշակի գործարքներ (օրինակ, զբաղվածության, երկրից բացակայելու պատճառով և այլն): Նման դեպքերում անձը կարող է լիազորել մեկ այլ անձի` հանդե գալու իր անունից: Այս պարագայում կազմվում է լիազորագիր: Լիազորագրի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: |
Ամենատարածված խնդիրներից մեկը, որին քաղաքացիները առօրյա կյանքում բախվում են, անշարժ գույքի առուվաճառքի գործարքի վիճարկումն է դատական կարգով: Ինչպես կարելի է խուսափել նման իրավիճակներից, եթե դուք ցանկանում եք գնել կամ վաճառել բնակարան կամ այլ անշարժ գույք: Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի ուժով ենթակա է նոտարական վավերացման, իսկ 563-րդ հոդվածի ուժով` դրանից բխող գնորդի իրավունքները ենթակա են պետական գրանցման, որը կատարվում է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
ՀՀ սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք: Սահմանդրությամբ ճանաչված ստեղծագործելու իրավունքի պաշտպանությանն են ուղղված ՀՀ օրենսդրական մի շարք նորմեր։ Այդպիսի նորմեր են նաև հեղինակային իրավունքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները։
Մտավոր սեփականություն |
Դիտումներ: 724 |
Ավելացրեց: իրավաբան |
Ամսաթիվ: 01.07.2015
| Մեկնաբանություններ (0)
|
Հայցային վաղեմության հասկացությունը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածում, որի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Այսինքն, դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում անձն իրավունք ունի դիմել դատարան իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով: |
Շատերն են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ընկերներից կամ բարեկամներից մեկը խնդրել է երաշխավորել իրենց պարտավորության կատարումը` կնքելով երաշխավորության պայմանագիր: Սակայն ոչ բոլորը իրական պատկերացում ունեն երաշխավորության և դրա իրավական հետևանքների վերաբերյալ: Իսկ ինչ է իրենից ներկայացնում երաշխավորությունը և ինչպիսի հետևանքներ ունի:
Պարտավորության ապահովում |
Դիտումներ: 1234 |
Ավելացրեց: իրավաբան |
Ամսաթիվ: 31.05.2015
| Մեկնաբանություններ (0)
|
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում: Ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում ՀՀ քաղաքացիականօրենսգրքով սահմանված հետևյալ հերթականությամբ. 1. Առաջին հերթի ժառանգներ` ժառանգատուի երեխաներ, ամուսինը ևծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացմանիրավունքով: 2. Երկրորդ հերթի ժառանգներ` ժառանգատուի հարազատ, համահայր կամհամամայր եղբայրներ և քույրեր: Ժառանգատուի եղբայրների և քույրերիերեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով
Ժառանգություն |
Դիտումներ: 1355 |
Ավելացրեց: իրավաբան |
Ամսաթիվ: 21.04.2015
| Մեկնաբանություններ (0)
|
Բոլորս էլ հաճախ լսում ենք, որ բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում են վարկեր շարժական ու անշարժ գույքի գրավադրմամբ: Իսկ ինչ է իրականում գրավը, և ինչպիսի առանձնահատկություններ ունի գրավի պայմանագիրը:
Պարտավորության ապահովում |
Դիտումներ: 1196 |
Ավելացրեց: իրավաբան |
Ամսաթիվ: 07.12.2014
| Մեկնաբանություններ (0)
|
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մանրամասն կարգավորել է ժառանգության ընդունման հարցը: Առհասարակ ժառանգության ընդունման մասին պետք է խոսել անձի մահվան պարագայում, երբ վերջինիս գույքը որպես մեկ միասնական ամբողջություն փոխանցվում է որպես ժառանգություն մեկ կամ մի քանի ժառանգների:
Պրակտիկայում հատկապես խնդիրներ են առաջանում ժառանգության ընդունման ժամկետի պահպանության տեսանկյունից: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Իսկ ժառանգության բացման օր է համարվում քաղաքացու մահվան օրը: Համապատասխանաբար, ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգատուի մահվան օրվանից հետո 6-ամսյա ժամկետում:
Ժառանգություն |
Դիտումներ: 1738 |
Ավելացրեց: իրավաբան |
Ամսաթիվ: 15.11.2014
| Մեկնաբանություններ (0)
|