Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական իրավունք » Ժառանգություն |
Նյութերը ենթաբաժնում: 2 Ցուցադրված նյութերը: 1-2 |
Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում: Ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում ՀՀ քաղաքացիականօրենսգրքով սահմանված հետևյալ հերթականությամբ. 1. Առաջին հերթի ժառանգներ` ժառանգատուի երեխաներ, ամուսինը ևծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացմանիրավունքով: 2. Երկրորդ հերթի ժառանգներ` ժառանգատուի հարազատ, համահայր կամհամամայր եղբայրներ և քույրեր: Ժառանգատուի եղբայրների և քույրերիերեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով |
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մանրամասն կարգավորել է ժառանգության ընդունման հարցը: Առհասարակ ժառանգության ընդունման մասին պետք է խոսել անձի մահվան պարագայում, երբ վերջինիս գույքը որպես մեկ միասնական ամբողջություն փոխանցվում է որպես ժառանգություն մեկ կամ մի քանի ժառանգների:
Պրակտիկայում հատկապես խնդիրներ են առաջանում ժառանգության ընդունման ժամկետի պահպանության տեսանկյունից: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Իսկ ժառանգության բացման օր է համարվում քաղաքացու մահվան օրը: Համապատասխանաբար, ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգատուի մահվան օրվանից հետո 6-ամսյա ժամկետում:
Ժառանգություն |
Դիտումներ: 1701 |
Ավելացրեց: իրավաբան |
Ամսաթիվ: 15.11.2014
| Մեկնաբանություններ (0)
|