Գլխավոր էջ » Հոդվածներ

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 26
Ցուցադրված նյութերը: 21-26
Էջեր: « 1 2 3

Բոլորս էլ հաճախ լսում ենք, որ բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում են վարկեր շարժական ու անշարժ գույքի գրավադրմամբ: Իսկ ինչ է իրականում գրավը, և ինչպիսի  առանձնահատկություններ ունի գրավի պայմանագիրը:

Պարտավորության ապահովում | Դիտումներ: 1141 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 07.12.2014 | Մեկնաբանություններ (0)

Այն դեպքերում, երբ Ձեր օգտին կայացված դատական ակտը /քաղաքացիական գործերով կայացված վճիռներ, արբիտրաժային տրիբունալների վճիռներ, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներ և այլն/ կամովին չի կատարվում, դուք կարող եք օրենքով սահմանված կարգով դիմել դատարան և ստանալ կատարողական թերթ՝ դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն /ԴԱՀԿ/ ապահովող ծառայությունը, իսկ դատական ակտերի հարկադիր կատարման կարգը, կատարողական գործողությունները, կատարողական վարույթի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  ՀՀ օրենքով: 

Դատական ակտերի հարկադիր կատարում | Դիտումներ: 1989 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 27.11.2014 | Մեկնաբանություններ (0)

 

Ներկայումս գրեթե բոլորը օգտվում են բանկային ծառայություններից` կատարում փոխանցումներ, իրենց բանկային քարտի միջոցով կանխիկացնում գումարը, ավանդներ ներդնում բանկերում, ինչպես նաև ստանում վարկեր: Թերևս վարկերի տրամադրումը համարվում է ամենատարածված բանկային ծառայություններից մեկը:

Վարկային պայամանագրի հիման վրա բանկը վարկառուին տրամադրում է որոշակի գումար /վարկ/ վարկային պայմանագրում նշված ժամկետում, իսկ վարկառուն պարտավորվում է երադարձնել նշված գումարը, ինչպես նաև  տրամադրված վարկրի դիմաց բանկին վճարել որոշակի տոկոսագումար: Իհարկե գործող օրենսդրության համաձայն վարկի տարեկան տոկոսագումարը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված դրույքաչափի կրկնապատիկը /ներկայումս 24 տոկոս/:

Վարկեր | Դիտումներ: 635 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 21.11.2014 | Մեկնաբանություններ (0)

Ամուսինները, գրանցելով իրենց ամուսնությունը, միևնույն ժամանակ կարող են կնքել ամուսնական պայմանագիր, որով կարող են նախատեսել իրենց ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ իրենց ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ իրենցից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։ Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ։ Ընդ որում՝ ամուսնական պայմանագիրը պետք է կնքվի գրավոր և ենթարկվի նոտարական վավերացման:

Ամուսինների սեփականությունը | Դիտումներ: 587 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 19.11.2014 | Մեկնաբանություններ (0)

Առօրյա կյանքում ականատես ենք լինում այնպիսի դեպքերի, երբ աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի ժամկետը լրանալուց հետո գործատուն լուծում է այն` այսպիսով ոտնահարելով աշխատողի իրավունքները: Որն է համարվում որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր և ինչպիսի դեպքերում է այն կարող կնքվել:

Աշխատանքային պայմանագիր | Դիտումներ: 927 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 18.11.2014 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մանրամասն կարգավորել է ժառանգության ընդունման հարցը: Առհասարակ ժառանգության ընդունման մասին պետք է խոսել անձի մահվան պարագայում, երբ վերջինիս գույքը որպես մեկ միասնական ամբողջություն փոխանցվում է որպես ժառանգություն մեկ կամ մի քանի ժառանգների:
Պրակտիկայում հատկապես խնդիրներ են առաջանում ժառանգության ընդունման ժամկետի պահպանության տեսանկյունից: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Իսկ ժառանգության բացման օր է համարվում քաղաքացու մահվան օրը: Համապատասխանաբար, ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգատուի մահվան օրվանից հետո 6-ամսյա ժամկետում:
Ժառանգություն | Դիտումներ: 1633 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 15.11.2014 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 21-26