Գլխավոր էջ » Հոդվածներ

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 26
Ցուցադրված նյութերը: 11-20
Էջեր: « 1 2 3 »

Հայցային վաղեմության հասկացությունը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածում, որի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Այսինքն, դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում անձն իրավունք ունի դիմել դատարան իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով:

Այլ | Դիտումներ: 3387 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 20.06.2015 | Մեկնաբանություններ (0)

 
Ներկայումս շատերն են խուսափում իրենց դրամական միջոցները որպես ավանդ ներդնելուց՝ հաշվի առնելով անցյալի դառը փորձը և փորձելով «չհրապուրվել» առևտրային բանկերի կողմից ներկայացվող շահավետ առաջարկներով և բարձր տոկոսադրույքներով։ Սակայն իրականում ներկայումս ստեղված են բոլոր իրավական երաշխիքները, որոնք ուղղված են ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների վերադարձի երաշխավորմանը։
Ավանդ | Դիտումներ: 446 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 09.06.2015 | Մեկնաբանություններ (0)

Հաճախ են պատահում այնպիսի իրավիճակներ, երբ անձը ստանում է դատական ծանուցագիր, որտեղ նշված է, որ վերջինիս դեմ ներկայացվել է հայցադիմում որոշակի պահանջով: Շատերն ուղղակիորեն անտեսում են դատական ծանուցագիրը` թողնելով այն տան մի անկյունում, մինչև պարզվում է, որ դատարանն արդեն կայացրել է վճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ է ենթակա է հարկադիր կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: Որպեսզի չհայտնվեք նման իրավիճակում,անհրաժեշտ է բավարար ուշադրություն դարձնել դատական ծանուցագրին և կատարել որոշակի գործողություններ, որոնք ուղղված են ձեր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը: 


Շատերն են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ընկերներից կամ բարեկամներից մեկը խնդրել է երաշխավորել իրենց պարտավորության կատարումը` կնքելով երաշխավորության պայմանագիր: Սակայն ոչ բոլորը իրական պատկերացում ունեն երաշխավորության և դրա իրավական հետևանքների վերաբերյալ: Իսկ ինչ է իրենից ներկայացնում երաշխավորությունը և ինչպիսի հետևանքներ ունի:

Պարտավորության ապահովում | Դիտումներ: 1116 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 31.05.2015 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ  քաղաքացիական  օրենսգիրքը  սահմանում  է,  որ  ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի,  եթե չկա կտակ,  կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում: Ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում ՀՀ քաղաքացիականօրենսգրքով սահմանված հետևյալ  հերթականությամբ.

1. Առաջին հերթի ժառանգներ` ժառանգատուի երեխաներ,  ամուսինը ևծնողները:  Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացմանիրավունքով:

2. Երկրորդ հերթի ժառանգներ` ժառանգատուի հարազատ, համահայր կամհամամայր եղբայրներ և քույրեր:  Ժառանգատուի եղբայրների և քույրերիերեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով

Ժառանգություն | Դիտումներ: 1206 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 21.04.2015 | Մեկնաբանություններ (0)

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի` ցեղասպանությունը, այսինքն՝ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով՝ այդ խմբի անդամներին սպանելը, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելը, մանկածնությանը խոչընդոտելը, երեխաներին հարկադրաբար մարդկային այդ խմբից այլ խմբի հանձնելը, բռնությամբ վերաբնակեցնելը կամ այդ խմբի լիովին կամ մասամբ ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի այլ պայմաններ ստեղծելն է, որը պատժվում են ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Ընդ որում` ցեղասպանությունը կարող է դրսևորվել վերը նշված արարքների որևէ մեկի կատարմամբ: Արարքը ցեղասպանություն որակելու համար անհրաժեշտ է որոշակի նպատակի առկայությունը, այն է`  ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացումը:

Քրեական իրավունք | Դիտումներ: 373 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 14.04.2015 | Մեկնաբանություններ (0)

Ներկայումս շատ ենք հանդիպում բանկերի կողմից ավանդների ներգրավման վերաբերյալ տարաբնույթ առաջարկների: Բանկերն առջարկում են ավանդ ներդնել իրենց մոտ` խոստանալով դրա դիմաց վճարել որոշակի տոկոսներ: Իսկ ի±նչ  է ավանդի պայմանագիրը և ինչպիսի± իրավական կարգավորում այն ունի:

Ավանդային պայմանագրի վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Բայց բացի քաղաքացիական օրենսգրքից ո;որտը կարգավորում են նաև մի շարք այլ նորմատիվ իրավական ակտեր` «Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով, «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքով, Կենտրոնական բանկի կանոնակարգերով և այլն: 

 

Ավանդ | Դիտումներ: 1371 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 20.03.2015 | Մեկնաբանություններ (0)

Աշխատողի և գործատուի միջև իրավահարաբերությունների հաստատման հիմք է հանդիսանում աշխատանքային պայմանագիրը, որը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

 

Աշխատանքային պայմանագիր | Դիտումներ: 4303 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 24.02.2015 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցների շրջանակը: Կալանավորումը` որպես խափանման միջոց համարվում է ամենախիստը: Այս խափանման միջոցը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ:

Կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է: Որպես խափանման միջոց կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ քննիչի կամ դատախազի միջնորդությամբ:

Քրեական դատավարություն | Դիտումներ: 633 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 23.01.2015 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը նախատեսում է ամուսնական պայմանագրի վերաբերյալ դրույթներ, որը համարվում է ընտանեկան իրավունքի համեմատաբար նոր ինստիտուտներից մեկը:  Իսկ ինչ է ամուսնական պայմանագիրը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` ամուսնական պայմանագիրը համաձայնություն է, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում: Նշված համաձայնությունը կարող է կնքվել ինչպես ամուսնացող անձանց, այնպես էլ  ամուսինների միջև: Սակայն եթե ամուսնական պայմանագիրը կնքվում է ամուսնացող անձանց միջև, ապա այն ձեռք է բերում իրավական ուժ միայն ամուսնությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՔԿԱԳ մարմնում գրանցելուց հետո:

Ամուսինների սեփականությունը | Դիտումներ: 985 | Ավելացրեց: իրավաբան | Ամսաթիվ: 27.12.2014 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 21-26